Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեր մեջ էլ քիչ չեն զենք-հրացանի վրա երդվածները»

«Մեր մեջ էլ քիչ չեն զենք-հրացանի վրա երդվածները»
04.03.2016 | 01:31

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
(ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Սահակյան, գոնե Դուք կբացատրե՞ք` ինչ ասել է ռեյտինգային քվեարկություն:
-Քանի դեռ պաշտոնապես չենք քննարկել որևէ փաստաթուղթ, ռեյտինգային լինի, թե մեծամասնական, որևէ բան ասել չենք կարող, մանավանդ որ ռեյտինգայինի տարբեր ձևեր կան:
-Ինչպե՞ս եք կազմակերպելու առաջիկա քննարկումները, ոչ խորհրդարանական ուժերին ինչպե՞ս եք ներգրավելու այդ աշխատանքներում, մանավանդ որ վերջիններս անչափ դժգոհ են, որ առաջինը Վենետիկի հանձնաժողովն է հրապարակել փաստաթուղթը:
-Տարբեր ձևաչափեր ենք կիրառելու` լսումներ, աշխատանքային քննարկումներ, իրենց պատկերացումների մասին գրավոր առաջարկների ներկայացում, բավականին երկար ժամանակ ունենք բոլորին լսելու համար: Ընդ որում, արդեն իսկ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կողմից առաջարկներ ունենք: Ես հանձնարարել եմ հավաքել, խմբագրել այդ առաջարկները. քննարկումների ժամանակ առաջարկությունների հեղինակների հետ անպայման կզրուցենք:
-Ի դեպ, ասում են` ժամանակ չունեք և չեք հասցնելու, ու օրենսգիրքը ևս, ինչպես սահմանադրական բարեփոխումները, շատ արագ, հապշտապ` «լղոզելով» անցկացնելու եք:
-Ամենևին. մարտ-ապրիլ-մայիս ամիսները բավականին երկար ժամանակահատված են նորմալ աշխատանքի համար:
-ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի, ինչպես նաև որոշ ԵՄ ներկայացուցիչներ, այսպես ասած, «մատ թափ տվեցին» ՀՀ իշխանությունների վրա, որովհետև վերջիններս լավ չէին կատարել իրենց «տնային աշխատանքը»` օրենսգիրքը «լրացվել» է այնպես, ինչպես իշխանություններն են ուզում։
-Մենք, կարծես, արդեն ասպիրանտուրայում ենք և վաղուց դասական «տնային աշխատանքների» փուլից դուրս ենք եկել: Մենք ամեն ինչ անում ենք մեր հասարակության, ժողովրդի վստահությունը վայելելու համար: ԺՄԻԳ-ի զեկույցին ես իմ գնահատականը տվել եմ` մի դեպքում ուշացած էր, մյուս դեպքում` շտապողականություն կար. նույն օրենսգրքի մասով իսկապես շտապողականություն կար, որովհետև նույն այն խնդիրները, որոնք նրանք մատնանշել էին, մեր ուշադրության կենտրոնում էին արդեն իսկ:
-Անելո՞ւ եք իրենց ուզածով:
-Որոշ խնդիրներ արդեն իսկ լուծված են, որոշները` քննարկման ենթակա, այնպես որ, անել-չանելու խնդիր չկա:
-Կա: Ասում են, հող են նախապատրաստում, որ եթե չանենք, իրենք հեղափոխություն պետք է անեն Հայաստանում` «ա լյա Մայդան», ու ՀՀԿ-ին հանեն Մելիք-Ադամյանից: Չնայած, ասում են, ինքներդ եք սկսել այդ «ապամոնտաժումը»` ՀՅԴ-ին բերելով Մելիք-Ադամյան` ձեր «տուն»:
-Մենք դա անում ենք սիրով:
-Օ՜, պարոն Սահակյան, այդպիսի՜ սիրով ամուսնություններ են «գույք» և «արտաքսում» նստել սիրող ամուսինների վրա. սիրով կգան` ուժով կտիրեն, նրանք ունեն մաուզե՜ր, նրանք Մելիք-Ադամյան են եկել մաուզերի վրա երդված:
-Մեր մեջ էլ քիչ չեն զենք-հրացանի վրա երդվածները:
-Հենց նրանք հանեն իրենց մաուզերը, դուք էլ ձեր որսորդական հրացաններն եք հանելու, խորհուրդ կտամ` «Կալաշնիկով»: Նրանք նամակ են գրել Էնվեր փաշային, թե` եկեք մեր Զորավար Անդրանիկի հախից, բա որ հիմա էլ նամակ գրեն առ այն… Լավ, չասեմ, հասկացաք:
-… (Ծիծաղո՜ւմ է-Կ. Դ.):
-Չե՞ք վախենում:
-Մենք պարզապես պետք է դասեր քաղենք մեր պատմությունից ու նայենք առաջ:

«Սադրեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ